Բաշխվել են թիվ 18/1 ՏԸՀ-ի նախագահի եվ քարտուղարի պաշտոնները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արարատի մարզի Սուրենավան համայնքում հունիսի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Ըստ այդմ, արտահերթ ընտրությունների համար կազմավորված թիվ 18/1 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները համապատասխանաբար կզբաղեցնեն “Օրինաց երկիր” և “Ժառանգություն” կուսակցությունների ներկայացուցիչները:
Ինչպես “Փաստինֆո”-ին հայտնեցին ԿԸՀ մամուլի ծառայությունից, նիստում քննարկվել են նաև “Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն” հասարակական կազմակերպության կողմից ներկայացված դիմումները:




Լրահոս