“Մենք տեղեկացրել էինք, որ Երևանի քաղաքապետի ընտրությունից և ինաուգուրացիայից հետո Երևանի փոխքաղաքապետ է դառնալու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայիս ղեկավար Դավիթ Օհանյանը: Նրա փոխարեն էլ, ինչպես հայտնել էին մեր աղբյուրները, թաղապետ է նշանակվելու Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եղբորորդին: Օհանյանը, սակայն, մեր հրապարակման հաջորդ իսկ օրը շտապեց հերքել մեր տեղեկությունը: Իրականում, օրերս Մալաթիա-Սեբաստիայի թաղապետարանում ժողով է եղել, որին մասնակցել է նաև Սամվել Ալեքսանյանի եղբորորդին` Արտակ Ալեքսանյանը: Թաղապետարանում արդեն բոլորն են տեղյակ, որ հենց նա է լինելու իրենց ապագա ղեկավարը”:
Շարունակությունը՝ “Հայկական Ժամանակ”-ի այսօրվա համարում