«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի մի շարք խոշոր ընկերությունների գործերը, մեղմ ասած, այդքան էլ լավ չեն, քանի որ 2015 թվականին նրանց վճարած հարկերը, նախորդ 2014 թվականի համեմատ, շեշտակի նվազել են: Դրանց մեջ կան նաեւ ընկերություններ, որոնց իշխանական կապեր բոլորին են հայտնի: Այսինքն՝ արհեստական խոչընդոտների տարբերակը կարող ենք բացառել: Վերցնենք «Ֆիլիպ մորիս Արմենիա»-ին, 2014-ին վճարած է եղել 8 միլիարդ 29 մլն դրամի հարկ, իսկ անցած տարի այդ ընկերության վճարված հարկերը կազմել են ընդամենը 7 մլրդ 424 մլն դրամ:
«Տոյոտա Երեւան» ընկերության հարկերը 2014-ի 4 մլրդ 145 մլն դրամից նվազել են մինչեւ 1 մլրդ 526 մլն դրամ: «Ֆիլիպ մորիս Արմենիան» ինչպես հայտնի է՝ կապվում է Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընտանիքի հետ, իսկ «Տոյոտա Երեւանը» ընդունված է համարել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերություն: Ի դեպ, Երեւանի կոնյակի գործարանի վճարած հարկերը եւս կտրուկ նվազել են. 7 մլրդ 30 մլն-ից այն հասել է 4 մլրդ 929 մլն-ի»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: