Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը վստահ է, որ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ չկան: Այս մասին այսօր նշեց ինքը նախարարը` անդրադառնալով Գևորգ Սաֆարյանի ձերբակալությանը:
«Ստուգումներ եղել են, որեւէ բռնաճնշում իր նկատմամբ չի եղել: Որոշակի դժգոհություն եղել է խցի հետ կապված և դիտորդական խումբը նրան այցելել է, իրավապաշտպան կազմակերպությունները նրա հետ զրուցել են: Նա այդ պահի դրությամբ եղել է խցում և ասել, որ այդ պահի դրությամբ ամեն ինչ իր մոտ նորմալ է, եւ եթե այդպես ամեն ինչ լինի, խնդիր չի լինի: Մինչեւ այս պահը, եթե չեմ սխալվում, որեւէ դժգոհություն չունի»,- հավելեց նա: