Ես մրցում եմ ՀՀԿ-ի, ոչ թե անկախ, անկաշկանդ անձնավորության հետ. Զարուհի Փոստանջյանը` ՄԻՊ պաշտոնի պայքարի մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրելու համար իր փաստաթղթերն է հանձնել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով: Փաստաթղթերն ընդունել է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը:

Այս առնչությամբ Armlur.am-ը զրուցել է ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հետ:

– Տիկի՛ն Փոստանջյան, ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը` հաշվի առնելով, որ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն սատարելու է Արման Թաթոյանին:

– Ես հայտարարում եմ, որ ես մրցում եմ ՀՀԿ-ի հետ, ոչ թե անկախ, անկաշկանդ անձնավորության հետ: Եթե այդպես լիներ, ես շատ ուրախ կլինեի: Ցավում եմ, որ իրենց կողմից առաջադրված թեկնածուն չի ցանկանում բանավեճի մեջ մտնել և իր առաջարկները ներկայացնի հանրությանը:

– Տիկի՛ն Փոստանջյան, շատ իրավապաշտպաններ արդեն իսկ բարձրաձայնում են օրենքի խախտումների մասին: Մասնավորապես, կարծիքներ կան, որ ՄԻՊ-ի թեկնածուին պետք է որոշեր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը: Այս առումով ձեր տեսակետը ո՞րն է:

– Նրանք ցանկանում են հանձնաժողովում ընտրություն կատարել բոլշևիկյան տրամաբանության  ներքո, այսինքն` առավել քվեների ձայն ստացող թեկնածությունը ներկայացնեն նիստին, այնինչ այստեղ էլ պետք է կիրառվի իրավունքի գերակայության սկզբունքը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս