Պետական պարտքը շարունակում է աճել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա առաջին ամսում Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա վերջին պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 78 մլն 800 հազար դոլար: Իսկ արդեն հունվարի վերջին ՀՀ պետական պարտքը դարձել 5 միլիարդ 86 մլն: Ի դեպ, նշված գումարից 3 միլիարդ 843 մլն դոլարը Հայաստանի արտաքին պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը ՀՀ կառավարությունը վարկով վերցրել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից:

Ենթադրվում է, որ այս տարի ամեն ամիս պետական պարտքի թիվը կմեծանա, քանի որ ՀՀ կառավարություն մեկը մյուսի ետեւից նոր վարկեր է վերցնում, եւ այդ գործընթացի վերջը դեռեւս չի երեւում: Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ պետական պարտքը մեկ բնակչի կտրվածքով կազմում է 1700 դոլար` սկսած նորածին երեխայից, վերջացրած իր կյանքի վերջին օրերն ապրող տարեցներով: Սա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր ընտանիք մոտ 7 հազար 500 դոլար պարտք ունի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս