Ստամբուլում հարձակում են գործել իշխանամետ թերթերի խմբագրության վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլում անհայտ անձինք հարձակում են գործել իշխանամետ թերթերի խմբագրության վրա, փոխանցում է Hurriyet-ը:

Հարձակման են ենթարկվել Yeni Şafak և Yeni Akit թերթերի գրասենյակները:

Բացառված չէ, որ գործել է միևնույն հանցավոր խումբը: Երկրորդ հարձակումը տեղի է ունեցել առաջին հարձակումից կես ժամ անց: Երկու հարձակումներն էլ իրականացվել են միևնույն սցենարով. դիմակներով 3-4 մարդ դյուրավառ խառնուրդով շշեր են նետել շենքերի վրա և մի քանի կրակոց արձակել: Հարձակման արդյունքում տուժածներ չկան:

Սա Թուրքիայում թերթերի խմբագրությունների վրա առաջին հարձակումը չէ: 2015թ. դեկտեմբերին հարձակում են գործել Hurriyet ընդդիմադիր թերթի խմբագրության վրա: 2015թ. հոկտեմբերին ոստիկանությունը գրոհեց Ստամբուլում Bugün և Kanaltürk ընդդիմադիր հեռուստաալիքները: Ինչպես նաև ձերբակալվեցին Cumhuriyet ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիրն ու թղթակիցը, ովքեր մեղադրվում էին լրտեսության մեջ:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս