Արաբկիրի թաղապետը հրաժեշտ կտա պաշտոնին, սակայն անգործ չի մնա. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մոտ օրերս իր պաշտոնին հրաժեշտ կտա Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը: Բայց նա անգործ չի մնա, քանի որ մեր տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտադիր է նրան նշանակել Երեւանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ: Առայժմ անհայտ է մնում, թե ով է Անտոնյանի փոխարեն նշանակվելու Արաբկիր վարչական շրջանի ղեկավար:

Եթե հաստատվեն այն լուրերը, որ այդ պաշտոնն ազատում են ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի շրջանակներում դաշնակցությանը տալու նպատակով, ապա Արաբկիրի թաղապետ կդառնա տեղի դաշնակցականներից որեւէ մեկը: Այս պահին ակնհայտ է մեկ բան՝ Հրայր Անտոնյանը մտերիմ հարաբերությունների մեջ է Տարոն Մարգարյանի հետ, եւ նա պաշտոնանկությունից հետո հաստատ անգործ չի մնա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս