Մահվան ելքով վրաերթ Երեւանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 33-ամյա Հարություն Մանուկյանը, վարելով Ford Tranzit մակնիշի 293 ԼՕ 95 համարանիշի ավտոմեքենան, “Արևելյան խոհանոց”-ի հետնամասում գտնվող Կոմիտաս թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Կասյան փողոցի բնակիչ, 72-ամյա Մաքսիմ Գասպարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, վրաերթի հետևանքով Մ. Գասպարյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել:  Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Հ. Մանուկյանը աշխատում է “Էվրիդե” Փակ բաժնետիրական ընկերությունում:
 
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի




Լրահոս