Ստամբուլի ոստիկանությունը ջրցան մեքենաներով ցրել է ընդդիմադիր թերթի ղեկավարության փոփոխության դեմ բողոքողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել թուրքական ընդդիմադիր Zaman թերթի խմբագրության շենքի մոտ հավաքվածների դեմ, փոխանցում է Reuters-ը:

Մարտի 4-ին դատարանի որոշմամբ Zaman թերթում նոր ղեկավարություն էր նշանակվել:

Գործակալության տվյալների համաձայն՝ խմբագրության շենքի մոտ հազարավոր մարդիկ էին հավաքվել, ովքեր վանկարկում էին՝ «Ազատ մամուլին անհնար է լռեցնել»:

Zaman-ը Թուրքիայում մնացած սակավաթիվ ընդդիմադիր թերթերից է՝ երկրի իշխանությունների կողմից քաղաքական ճնշումների ֆոնին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան  




Լրահոս