ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ո՞ր դեպքերում կարող է իրավաբանական անձը լուծարվել, եւ լուծարման պետական գրանցման համար ինչպիսի՞ փաստաթղթեր պետք է ներկայացվեն համապատասխան կառույցին:

Թորգոմ Միքայելյան (29 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ իրավաբանական անձը կարող է լուծարվել՝
ա) նրա հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ դրա համար լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշմամբ՝ ներառյալ այն ժամկետը լրանալու կապակցությամբ, որով ստեղծվել է իրավաբանական անձը, կամ այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար նա ստեղծվել է.
բ) դատարանի կողմից իրավաբանական անձի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում՝ կապված այն ստեղծելու ժամանակ թույլ տրված օրենքի խախտումների հետ.
գ) դատարանի վճռով՝ առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական միավորման կամ հիմնադրամի կողմից պարբերաբար իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն իրականացնելու, ինչպես նաեւ օրենքով նախատեսված այլ դեպքերում: Իրավաբանական անձը լուծարվում է նաեւ սնանկության հետեւանքով:
Իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են՝
ա) իրավաբանական անձի մասնակիցների կամ դրա համար կանոնադրությամբ լիազորված իրավաբանական անձի մարմնի որոշումը լուծարման հաշվեկշիռը հաստատելու մասին.
բ) լուծարման հաշվեկշիռը.
գ) իր կողմից տեղեկանք՝ «Արխիվային գործի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների կատարման մասին:

ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Իհարկե, ցանկալի կլիներ, որ յուրաքանչյուրն իր աշխատանքային գործունեությունն իրականացներ օրենքի շրջանակներում՝ զերծ մնալով բազմապիսի խախտումներից եւ օրենսդրական շրջանցումներից: Բայց, հաշվի առնելով մեր երկրում օրենքի ոտնահարման անթիվ դեպքերը, մնում է միայն ցավալ ստեղծված իրավիճակի համար:




Լրահոս