«Ես անձամբ ունեցել եմ և կունենամ սեքսուալ կյանք». Վրաստանի նախագահը` երկրում սկսված սեքսուալ սկանդալների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին անդրադարձել է վրացի քաղաքական գործիչների շուրջ առաջացած սեքսուալ սկանդալին, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը:

YouTube-ում անհայտ անձանց կողմից հրապարակված տեսանյութում, ենթադրաբար, նախկին ԱԳ նախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Մայա Փանջակիձեն է:

Մարգվելաշվիլին տեսանյութն ամոթալի է անվանել և խոստացել պատժել այն հրապարակողներին:

«Սեքսը և սեքսուալ կյանքն ինքնին ամոթալի չեն, ամոթալին այն է, որ դա նկարահանում և տարածում են: Ես անձամբ ունեցել եմ և կունենամ սեքսուալ կյանք: Եվ, իհարկե, կշարունակեմ պաշտպանել իմ գործընկերներին և վերջ կդնեմ այդ սկանդալին»,-ասել է Վրաստանի նախագահը:




Լրահոս