Նախախորհրդարանը հանրահավաք է հրավիրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Նախախորհրդարանը” հուլիսի 12-ին, ժամը 19:30 -ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:
Հանրահավաքին ելույթ կունենան Գարեգին Չուգասզյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ալեք Ենիգոմշյանը, Հարություն Մեսրոբյանը, Հրանուշ Խառատյանը, Սյուզան Սիմոնյանը, Տիգրան Խզմալյանը, Վարդան Հակոբյանը, Եղիա Ներսեսյանը եւ “Նախախորհրդարանի” մյուս անդամները, նաեւ այլ մտավորականներ ու գործիչներ:
Կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է, որ նրանք ներկայացնելու են.
1. Հայաստանում ձեւավորված ապազգային-նորգաղութային կառավարման համակարգի համառոտ բնութագիրը եւ նրա տիրապետությունից ազգային-ազատագրական պայքարի միջոցով նրանից ազատվելու կենսական անհրաժեշտությունը,
2. Նորգաղութային կառավարման համակարգից դուրս ժողովրդի կամքն արտահայտող կառավարման մարմինների ձեւավորմամբ եւ լեգիտիմացմամբ գործող վարչախմբի անցնցում հեռացման ծրագիրը,
3. Վարչախմբի հեռացումից հետո Հայաստանում նոր որակի պետության կառուցման ծրագիրը,
4. Ժողովրդին ազգային-ազատագրական կազմակերպված պայքարի մեջ ներգրավելու գործնական քայլերը:




Լրահոս