Հուլիսի 13-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Տիգրան Մեծի պողոտայի 31 շենքի մի բնակարանում կատարած խուզարկությամբ հայտնաբերել են երկփողանի որսորդական հրացան, թմբուկավոր ատրճանակ, փայտյա խզակոթ, փայտյա փողակալ, խոշոր տրամաչափի 1 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ, որոնցից մեկը լիցքավորված 5.42 մմ տրամաչափի 20 փամփուշտով, 5.42 մմ տրամաչափի 5 փամփուշտ, 7.62 մմ տրամաչափի 1 փամփուշտ, որսորդական հրացանի կարճեցված փող և 1 գնդակ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Խուզարկությամբ հայտնաբերվել է զենք
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ