Օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի տարածքում այսօր՝ հուլիսի 22-ին մի քանի օձեր են հայտնաբերել եւ տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 22-ին, ժամը 09.45-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Այգեկ գյուղում՝ Ռ.Գրիգորյանին պատկանող տան բակում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը: Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:
Հուլիսի 22-ին, ժամը 11.54-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Գ.Լուսավորիչ փողոցի թիվ 19 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հայտնաբերվել է իժ տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:
Հուլիսի 22-ին, ժամը 12.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գյուլբենկյան փողոցի թիվ 73 տան բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը: Հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ եւ տեղափոխվել անվտանգ տարածք:




Լրահոս