Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը հայտնաբերվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հետախուզվողի են հայտնաբերել: Ոստիկանության ծառայողները հուլիսի 20-ին, ժամը 17.00-ին, Երեւան քաղաքի Տարոնցու փողոցի 22 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արման Պ.-ին: Նա հուլիսի 20-ից հետախուզվում էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ` ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողություն) 2-րդ մասի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:




Լրահոս