Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովում ավարտվել է պատգամավորների հետ Ընտրական օրենսգրքի շուրջ հերթական աշխատանքային քննարկումը։ Քննարկումից հետո Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ իրենք խոսել են էլեկտրոնային սարքի ներմուծման մասին, որը, ըստ նրա, կլուծի ամենակարևոր խնդիրը:
Անդրադառնալով ընտրություններից հետո ցուցակների հրապարակման մասին պահանջին` նա ընդգծեց, որ այդ պահանջը չի բավարարվի, փոխարենը իրենք այլընտրանք են առաջարկում՝ հնարավորություն ընձեռելով վստահված անձանց ծանոթանալ այդ ցուցակներին և կատարել քաղվածքներ։
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: