ՀՅԴ Հունաստանի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որով խստորեն դատապարտել է ապրիլ 12ին Արցախի բնակչու թյան դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից նախաձեռնված հարձակումները և լայնածավալ գոր ծողությունները ղարաբաղա ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով: «Հունահայության անունից մեր լիակատար զորակցությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին, Հա յաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառույցներին, Հա յոց բանակին ու միաժամանակ մեր խորին ցավակցություններն ենք հայտնում հարձակման ժամանակ զոհված հայորդիների և զինվորների ընտանիքներին»,«Արմենպրես»ի փոխանցմամբ՝ ասված է հայտարարության մեջ:
ՀՅԴ Հունաստանի կենտրոնական մարմնից նկատել են, որ ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած աննախադեպ ռազմական սադրիչ գործողությունները նպատակ ունեն վարկաբեկելու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից իրականացրած աշխատանքը՝ դուրս գալով բանակցություններից և խնդիրը լուծելով ռազմական միջոցներով: Հունահայությունն, ընդառաջելով ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի կոչին, ապրիլի երեքի կեսօրին հարյուրավոր հայերի մասնակցությամբ անցկացրել է ցույց, որի ժամանակ մեր ձայնն ենք բարձրացրել Աթենքում Ադրբեջանի դեսպանատան առջև և հուշագրով պահանջել Ադրբեջանին վերջ տալ ռազմական գործողությունները:
Կառույցը ԵԱՀԿ Մինսկի խմբից պահանջում է պարտադրել ադրբեջանական կողմին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացին և բանակցություններին: «Հունահայ համայնքի բոլոր կառույցներին կոչ ենք անում աչալուրջ հետևել եղելություններին ու միաժամանակ պատրաստ լինել գործնական կերպով զորավիգ կանգնելու Արցախի մարտնչող ժողովրդին»,շեշտված է հայտարարության մեջ: