Ուկրաինայի հայերի միությունն իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա­ ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների առնչությամբ Ուկրաինայի հայերի միությունն իր աջակցությունն է հայտնել հայրենակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին հայտարարություն է տարածել Ուկրաինայի հայերի միությունը:

«Մենք խորապես անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում զինված բախումների և իրենց տունը պաշտպանող մեր հայրենակիցների զոհվելու մասին տեղեկություններով: Մեզ համար ամեն կորուստ անփոխարինելի է: Համոզված ենք, որ այսօր երկրագնդի բոլոր անկյուններում գտնվող հայերը միասնական են մեր հայրենիքի շահերի պաշտպանության հարցում: Հայաստան, մենք քեզ հետ ենք»,­ ասվում է նրանց ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: Ապրիլի 1­ի լույս 2­ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:

Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-­ին ժամը 08:30-­իսահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ­21 («Գրադ») կայանքիցիրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12­ ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ:




Լրահոս