Լատվիայի ԱԳՆ­-ն կոչ է արել ՄԽ համանախագահներին ջանքեր գործադրել հրադադարի վերականգնման ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման առնչությամբ հայտարարություն է տարածել Լատվիայի արտքին գործերի նախարարությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­-ը, Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է արել հակամարտության կողմերին անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները և վերադառնալ հրադադարին:

«Հայաստանը և Ադրբեջանը պետք է խուսափեն հակամարտության գոտում իրավիճակը լարող քայլերից և հայտարարություններից: ԱԳՆ­ն իր ցավակցություններն է հայտնում զոհերի և վիրավորների ընտանիքներին»,­ նշված է հայտարարության մեջ: Լատվիան նաև կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբին և նրա երեք համանախագահներին ջանքեր գործադրել հրադադարի վերականգնման ուղղությամբ:

Ապրիլի 1­-ի լույս 2-­ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:




Լրահոս