«Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը». Ադրբեջանն ասել է՝ «գլուխ կհանենք». «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երկու օր է, ինչ ռուսական և հայկական ռազմական կուլիսներում բուռն քննարկման թեմա է Ռուսաստանից գնված, Ադրբեջանի կողմից կիրառված «Սմերչ» հրթիռի չպայթելու «պարադոքսը»:

«Սա պատմության մեջ չլսված դիպված է, ինչը կարող է նշանակել, որ կամ Ռուսաստանն անորակ զենք է արտադրում եւ վաճառում, կամ Ադրբեջանը թանկարժեք զենքի կույտի պահեստ է պարզապես, եւ  Ալիեւը տեխնիկայի եւ մարդկային ահավոր կորուստներ կրեց ու հետ շպրտվեց ոչ միայն հայոց բանակի ու զինվորի անձնազոհ պայքարի, այլեւ սեփական տխմարության պատճառով»:

Ի դեպ, որպեսզի իր զենքի «փայլը» չխամրի, ռուսական կողմը պատճառաբանում է, որ «Սմերչը» վաճառելուն զուգահեռ` իրենք ադրբեջանական կողմին  տեղեկացրել են, որ պատրաստ են մի քանի ամսով մասնագետներ գործուղել Ադրբեջան, որոնք կսովորեցնեն զենքը կիրառելու ձեւն ու «նրբությունները»: Ադրբեջանն ասել է՝ պետք չէ, «գլուխ կհանենք»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս