«Հին Էրիվան» ռեստորանային համալիրն աճուրդի է հանվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը աճուրդի է հանել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը։ Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է ԴԱՀԿ մամուլի ծառայությունից.

«Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-­Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.11.2015 թ. տրված թիվ ԵԿԴ /1674/02/14 կատարողական թերթի համաձայն` Հարկադիր կատարման ծառայությունում 10.11.2015 թ.­ին հարուցվել է թիվ 01533181 կատարողական վարույթը, որի կատարման շրջանակներում որոշում է կայացվել գրավի առարկա հանդիսացող Երևան քաղաքի Հյուսիսային պողոտա 2 հասցեում գտնվող գույքը («Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ) հարկադիր էլեկտրոնային աճուրդով իրացնելու մասին: Աճուրդի սկիզբը՝ 15.04.2016 թ.»:




Լրահոս