Ապրիլի 1-ից մինչեւ 5-ը ծավալված լայնամասշաբ ռազմական գործողությունները, կարելի է ասել, այսօր արդեն գտնվում են «թայմ աութի» վիճակում. կրակոցները գրեթե դադարել են: Գործընթացը մտել է դիվանագիտական, բանակցային փուլ, որը բավականին ծանր է: Ընդ որում, երկու կողմի համար էլ:
Դժվար բանակցություններ
Հիմա ե՛ւ Հայաստանում, հետեւելով ադրբեջանական կայքերի մտահոգություններին՝ ե՛ւ Ադրբեջանում մեկ հարց է թեւածում. ի՞նչ է լինելու առաջիկայում: Նկատենք, որ Ադրբեջանի համար ծանր վիճակ է, քանի որ Իլհամ Ալիեւը իր ժողովրդին տարիներ շարունակ կերակրել է խոստումներով առ այն, որ իրենք ունեն հզոր բանակ, գերժամանակակից սպառազինություն եւ երբ, որ ժամին ցանկանան, Արցախը րոպեներ անց կարող են գրավել:
Սակայն ադրբեջանական հասարակության ներսում առկա դժգոհության չափաբաժինը նվազելու փոխարեն ավելացավ, քանի որ կյանքը ցույց տվեց, որ երկրի ողջ ֆինանսական ներուժը ռազմական բյուջե ուղղելուց հետո 5 օր պատերազմական գործողություններ սանձազերծեցին, բայց կարողացան մի քանի հարյուր մետր «առաջ գալ»՝ գրավելով ընդամենը 8 դիրք: Եւ այսքանից հետո ինչպե՞ս պետք է բանակցեն, ի՞նչ ներուժով, դժվար է ասել:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Թագուհի Թովմասյան, Նարեկ Սարգսյան