Ի պատասխան Սիրիայի հրթիռակոծությունների՝ թուրքական բանակը կրակ է բացել Սիրիայի տարածքի ուղղությամբ, որոնք վերահսկվում են «Իսլամական պետության» զինյալների կողմից, փոխանցում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին:
Հիշեցնենք, որ նախօրեին Սիրիայից հրթիռներ էին արձակվել Թուրքիայի ուղղությամբ: Հրթիռակոծության էր ենթարկվել թուրքական Քիլիս քաղաքը:
Հրթիռակոծությունների արդյունքում առնվազն 8 մարդ է տուժել:
Վերջին երեք օրվա ընթացքում Քիլիսը պարբերաբար հրթիռակոծությունների է ենթարկվում ահաբեկիչների կողմից վերահսկվող տարածքներից: