ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է. Հերմինե Նաղդալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր «Հանրապետական» կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը տեսակետ հայտնեց, թե ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է, ոչ հիմնավոր և առանց արգումենտների:

ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու հարցը ակտուալ չէ. «ԵՏՄ-ից դուրս գալու մտածողությունը շատ կարճամիտ է, ոչ հիմնավոր և առանց փաստարկների: Ուստի, այն մեղադրանքները, որոնք հնչեցվում են ԵՏՄ-ի հասցեին, այնքան էլ տեղի չեն: Բնական է, մենք հասկանում ենք ենթատեքստում ինչ է, որ փորձում են հակաետմական հայտարարություններ և մտադրություններ սերմանելու, բայց մեր վերաբերմունքը հետևյալն է՝ ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որն ունի տնտեսական նպատակներ և դեռևս շատ կարճ կենսագրություն, որպեսզի վերջնականապես կայացած լինի և ԵՏՄ անդամ պետությունների միջև ձևավորված լինի համագործակցությունը»:

Ըստ Հերմինե Նաղդալյանի՝ բնական է, որ այդ պետությունները մի շարք հարցերի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ, տարբեր շահեր, տարբեր բարեկամներ:




Լրահոս