Դորտմունդի «Բորուսիա»-ի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը շարունակում է աճել:
Այժմ 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը «Transfermarkt»-ի համաձայն աճել է 2 մլն եվրոյով և այժմ գնահատվում է 30 մլն եվրո, ինչը ռեկորդային է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 28 խաղում Մխիթարյանը դարձել է 10 գոլի ու 12 արդյունավետ փոխանցման հեղինակ: