Ադրբեջանի հրթիռակոծությունից վիրավորված երեխաների վիճակը բարելավվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով վիրավորված 12­-ամյա Վարդան Անդրեասյանին և 11­-ամյա Գևորգ Գրիգորյանին ապրիլի 17­-ին այցելել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Կարևորելով երեխաների ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական շուտափույթ և լիարժեք ապաքինումը՝ նախարարին, նեղ մասնագետներից բացի, ուղեկցում էին նաև հոգեբաններ։

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բժիշկները նախարարին տեղեկացրել են, որ երեխաների ինքնազգացողությունը լավ է, նրանց արդեն վիրակապում են առանց անզգայացման: Երեխաներն ինքնուրույն նստում են, կանգնում, փորձում քայլել քայլակի օգնությամբ։ Տեղի մասնագետների հետ Արմեն Մուրադյանը մանրամասն քննարկել է երեխաների բուժման հետագա ռազմավարությունը։ Ղարաբաղա­ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկած լայնածավալ նախահարձակ գործողությունների հետևանքով Մարտունու շրջանից «Արևիկ» մանկական բուժմիավորում էին տեղափոխվել Վարդան Անդրեասյանը (ծն. 19.12.2004թ.) աջ ազդրոսկրի բազմաբեկորային վնասվածքով և Գևորգ Գրիգորյանը (ծն. 07.09.2005թ.) աջ ազդրի փափուկ հյուսվածքների վնասվածքով




Լրահոս