Հայ զինծառայողի մարմինը հայկական կողմին կհանձնվի վաղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանական կողմն ապրիլի 20­-ին` ժամը 15:00­-ին, հայկական կողմին կհանձնի ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողի մարմինը:

«Արմենպրես»­-ի հետ զրույցում այդ մասին նշեց ԼՂՀ գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը` ավելացնելով, որ մոտակա րոպեներին հանդիպելու է Կամիր Խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներին, որպեսզի քննարկի մարմնի ընդունման հարցը: Միաժամանակ, Քոչարյանն ասաց, որ չի կարող նշել` արդյո՞ք ադրբեջանական կողմի մոտ անհետ կորած համարվող Արգիշտի Գաբոյանի մարմինն է: «Ինքնությունը պարզվելու է դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,-­ ասաց նա:




Լրահոս