Պատահար Երևան-Երասխ ավտոճանապարհին. կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 08.53-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 55-րդ կմ-ին բախվել են «Chrysler Pacifica» մակնիշի 34 ZR 158 (վարորդ՝ 1972 թ. ծնված Վ. Մ.) և «ՎԱԶ-2107» մակնիշի 35 UP 950 (վարորդ՝ 1991 թ. ծնված Ս. Պ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր՝ 1993 թ. ծնված Հ. Պ.-ը հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:




Լրահոս