Թուրքիան դեռևս հեռու է Եվրամիության անդամակցությունից: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Թուրքիան դեռևս հեռու է դրանից: Ամեն ինչ կախված է բանակցություններից»,-ասել է Մոգերինին France Inter ռադիոկայանի եթերում՝ պատասխանելով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ժամկետների մասին հարցին:
ԵՄ դիվանագիտության ղեկավարն ընդգծել է, որ Բալկանյան երկրները բանակցություններ են վարում արդեն երկար տարիներ: «Համոզված եմ, որ Թուրքիայի հետ բանակցությունները հնարավորություն կտան Թուրքիային արդիականացնել պետությունը, հետևել հիմնական իրավունքներին, այդ թվում ԶԼՄ-ների և խոսքի ազատության մասին»,-ասել է Մոգերինին:
Եվրամիությունը ներկայիս դրությամբ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ է շնորհել հետևյալ 6 պետություններին՝ Ալբանիա, Իսլանդիա, Մակեդոնիա, Սերբիա, Թուրքիա և Չեռնոգորիա: