Ռուսական «Կոմերսանտ»-ը բացահայտել է ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականի` ՌԴ ՊՆ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ռազմական բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկության պատճառը:

Պարբերականը գրում է, որ Արշակ Կարապետյանն ազատվել է ՀՀ ԶՈւ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից իր ենթակաների սխալի պատճառով, ովքեր չեն կարողացել նախապես տեղեկացնել բարձրաստիճան ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր զինտեխնիկայի մոտեցման մասին (մասնավորապես, ТОС-1А կրականետ համակարգ):

«Կոմերսանտ»-ի աղբյուրների տվյալներով՝ Ալիկ Միրզաբեկյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից «հայ զինծառայողներին զենքի մատակարարման ձախողման պատճառով», իսկ Կոմիտաս Մուրադյանն ազատվել է ՀՀ ԶՈւ կապի զորքերի պետ-կապի և ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետի պաշտոնից «կոնֆլիկտի գոտում լարվածության վերջին բռնկման ընթացքում զորքերում ի հայտ եկած խնդիրների պատճառով»:




Լրահոս