168 ժամ. Վտանգավոր աշուն Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Թեեւ տարիներ շարունակ քաղաքական թեժ աշնան սպասումով Հայաստանում առաջիկա աշնան համար որեւէ կոնկրետ քաղաքական ուժ “թեժություն” չի ազդարարել, սակայն այս տարի այն կարող է լինել ամենաթեժը՝ բոլոր հայտարարված ու այդպես էլ չթեժացած աշունների համեմատ։ Այս մասին գրում է “168 ժամ” թերթը եւ հավելում. “Առավել եւս, որ այս ամառն էլ առաջին անգամ քաղաքական-քաղաքացիական առումով  բավական թեժ ստացվեց։
Բայց առաջիկա աշնան առանձնահատկություններից մեկն այն է, որ քաղաքական թեժությունը, գոնե այս պահի դրությամբ, սպասվում է առանց քաղաքական ուժերի մասնակցության եւ ամենեւին ոչ ներքին գործընթացների պատճառով, ինչպես սովորաբար է ընդունված։ Հայաստանի իշխանությունը պատրաստվում է նոյեմբերին Վիլնյուսում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը, սակայն գոնե մինչեւ այս պահը որեւէ մեկը հաստատ վստահ չէ, որ դա տեղի կունենա՝ հաշվի առնելով Ռուսաստանի կողմից հնարավոր ճնշումներն այդ գործընթացի վերջին փուլում։ Մնացած քաղաքական ուժերի մեծ մասը սպասում է այս հարցում իշխանության տապալմանը, այսինքն՝ բացառությամբ մի քանիսի, մյուսները ակնկալում են, որ Ռուսաստանը կհաջողի Հայաստանի իշխանությանը ճնշելու գործում, եւ իրենք այդ “ալիքի վրա” կկարողանան մասնաբաժին ունենալ նոր-հնարավոր իշխանության կազմում։ Այսինքն՝ գործող իշխանությունը Հայաստանի համար ճակատագրական այս հարցում, ըստ էության, ներքին դաշնակից կամ գործընկեր չունի, քանի որ իշխանությունն ինքը ձեւավորվել ու վերարտադրվել է ոչ թե հասարակության, այլ արտաքին կենտրոնների համաձայնության արդյունքում։
Մանրամասները այսօրվա համարում




Լրահոս