Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը, այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը:

«Սերգեյ Լավրովը և Ջոն Քերին մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակի շուրջ»,­ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Կողմերը քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը: Լավրովն ընդգծել է Օդեսայում 2014թ. Մայիսին տեղի ունեցած ողբերգության հետաքննությանը հասնելու անհրաժեշտությունը: Ընդգծվել է, որ մինսկյան համաձայնագրերի լիարժեք կատարմանն այլընտրանք չկա:




Լրահոս