«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանապետ Սամվել Ղուկասյանը տարիներ առաջ բանտարկվել է սպանություն պատվիրելու համար: Դեպքը տեղի է ունեցել մոտ երկու տարի առաջ, երբ նա աշխատել է ոստիկանության Արմավիրի մարզի վարչությունում: Ըստ շրջանառվող լուրերի` նրա պատվերով կրակոցներ են արձակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Տիգրան Եսայանի տան ուղղությամբ: Բարեբախտաբար, որեւէ մեկը չի տուժել կատարվածից, իսկ Ս. Ղուկասյանը որոշ ժամանակ անցկացրել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել անձամբ Ս. Ղուկասյանից, սակայն վերջինիս հեռախոսն անջատված էր: Իսկ ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, թե պատմությունն աղավաղված է. «Դրանք հստակորեն պարոն Ղուկասյանին վարկաբեկելու տեղեկություններ են եւ շահարկվում են հստակ նպատակով»:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ