ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իրագործվելու է նաեւ դիզվառելիքի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը»:

Արմեն Գեւորգյան «Գով»

Այդ ծրագիրը, իհարկե, կիրագործվի: Բայց կաջակցեն ոչ թե գյուղացուն, այլ Ֆլեշի Բարսեղին՝ մարդկանց վրա իր դիզվառելիքը «սաղացնելու» հարցում: Բա հո ժողովրդին չե՞ն աջակցելու, չէ՞ որ ժողովրդին աջակցելուց օգուտ չկա, իսկ պաշտոնյաների համար կարեւորը իրենց օգուտն է եւ իրենց ունեցվածքն ավելացնելը, քանի դեռ կա դրա հնարավորությունը: Այդ նպատակով, անշուշտ, իշխանավորները պետական աջակցություն կցուցաբերեն օլիգարխներին, քրեաօլիգարխներին, տարբեր կարգի թալանչիներին ու ժողովրդի հաշվին հարստացողներին, ինչպես եւ ընդունված է Հայաստանում:




Լրահոս