«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ներկայումս ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության մասնաշենքում վերանորոգման ակտիվ աշխատանքներ են ընթանում: Սակայն ուշագրավն այն է, որ ոչ թե կոսմետիկ, այլ հիմնանորոգում է իրականացվում: Այսինքն՝ պատերի ողջ հարդարանքը, այդ թվում՝ հաղորդալարերը, ջանում են փոխել:
ՊԵԿ-ում շրջանառվող լուրերի համաձայն՝ վերանորոգման անվան տակ իրականում մաքսային ծառայության «ժուչոկազերծում» է տեղի ունենում: Բանն այն է, որ ՊԵԿ-ում համոզված են, որ իրենց գերատեսչության նախկին ղեկավարությունը համակարգի նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունենալու համար մաքսային ծառայության բոլոր աշխատասենյակները հատուկ գաղտնալսման սարքերով «կահավորած» է եղել: ՊԵԿ նոր ղեկավարությունը կա՛մ փորձում է ամբողջությամբ ազատվել «ժուչոկներից», կա՛մ էլ նորերը դնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: