ArmLur.am-ն արդեն տեղեկացրել էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 12-ին կայացած կառավարության նիստում հայտարարել էր՝ այսօր մեկնարկելու էին պարբերական շաբաթական քննարկումներ՝ ուղղված կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարին:
ArmLur.am-ը զրուցեց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ, ով նույնպես մասնակցել է այդ քննարկումներին:
«Առաջին` այս հանդիպումը ավելի շատ խնդիրների հավաքագրմանն էր նվիրված: Խոսվել է համակարգային խնդիրների, օրենսդրական կամ միջգերատեսչական հարաբերությունների եւ այլ ոլորտներում առկա խնդիրների մասին: Տեղեկացանք, որ նման հանդիպումներ կազմակերպվելու են նաեւ քաղհասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր ունեն կոռուպցիայի դեմ պայքարի փորձ: Եթե տեսնենք, որ այս ամենը այլեւս խոսք չէ, այլ կոնկրետ արդյունք, կարծում եմ՝ աշխատանքը շարունակական կլինի, եւ կկարողանանք համախմբված ամբողջ հանրությամբ լծվել կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացին»:
Սյուզի Մուրադյան