«Կարևորը այն կատարումն է, որը չի մոռացվում, առաջին օրվանից շատ տարբերվում էինք ամեն ինչով, արեցինք լավագույնը՝ Հայաստանի անունը բարձր պահելու համար»,- իր տպավորություններով «Առաջին լրատվական» -ի հետ կիսվում է երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով այսօր վերադարձավ Հայաստան:
Հիշեցնենք՝ Հայաստանը ազգային ժյուրիների կողմից 12 միավոր ստացավ Իսպանիայից, Բուլղարիայից, Ռուսաստանից, ընդհանուր հավաքեց 115 միավոր։ Հեռուստաքվեարկությունից հետո Հայաստանի միավորները 249 էին ու հայտնվեց 7-րդ հորիզոնականում։ Հայաստանն իր 12 միավորը շնորհեց Ֆրանսիային։
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթին երգչուհին ներկայացավ “LoveWave”մրցութային երգով:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքի տեսանյութում: