Թուրք պատգամավորն առաջարկել է ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Շամիլ Թայարը բավականին ցավագին է արձագանքել Եվրալիգայում Ստամբուլի «Ֆեներբախչեի» հանդեպ Մոսկվայի «ՑՍԿԱ»-ի հաղթանակին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորն աջարկել է կրկնել ռուսական ինքնաթիռի խոցումը:

«Ցանկանում եմ, որպեսզի ևս մեկ ռուսական ինքնաթիռ խոցվի»,- գրել է նա Թվիթերի իր էջում այն բանից հետո, երբ խաղն ավարտվել է 101:96 հաշվով՝ ռուսների օգտին:

Գործակալությունը հիշեցնում է, որ Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սրվեցին նոյեմբերի 24-ին սիրիական տարածքում Սու-24-ի խոցումից հետո:




Լրահոս