Oxfam կազմակերպությունը կանանց և տղամարդկանց հավասարությունը քարոզելու նպատակով հետաքրքիր ակցիա է նախաձեռնել և Ազգային ժողովի միջանցքում փակցրել է պատգամավորների, մարզիկների, դերասանների լուսանկարներ:
Դրանցում կան և՛ կին, և՛ տղամարդ պատգամավորներ, որոնք բոլորն էլ ձեռքերով հավասարության ժեստ են ցույց տալիս։