Այսօր մայիսի 24-ն է. տարբեր տարիներին այս օրը տարբեր իրադարձություններ են տեղի ունեցել:
1543 թ. – մահացել է Նիկոլայ Կոպեռնիկոսը, լեհ հռչակավոր գիտնական, աստղագետ, արևկենտրոն համակարգի գաղափարը առաջ քաշողներից մեկը (ծն. 1473 թ.) :
1822 թ. – Էկվադորը հռչակեց իր անկախությունը Իսպանիայից:
1905 թ. – ծնվել է Միխայիլ Շոլոխովը, ռուս նշանավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1984 թ.):
1923 թ. – ծնվել է Հակոբ Հակոբյանը, հայ նշանավոր նկարիչ (մահ. 2013 թ.):
1941 թ. – ծնվել է Բոբ Դիլանը, ամերիկացի երգիչ, երգահան:
1956 թ. – Շվեյցարիայում անցկացվեց առաջին Եվրատեսիլ երգի մրցույթը:
1981 թ. – հայտնաբերվեց Նեպտունի արբանյակ Լարիսսան:
1995 թ. – տեղի ունեցավ «Քաջ սիրտը» ֆիլմի պրեմիերան` ռեժիսոր և գլխավոր դերասան Մել Գիբսոն:
2006 թ. – ստեղծվեց Վիքիքարտեզ նախագիծը:
2010 թ. – Սերժ Ավետիքյանի «Շնային պատմություններ» ֆիլմը Կաննի կինոփառատոնում արժանացավ Ոսկե Արմավենու ճյուղի որպես լավագույն կարճամետրաժ ֆիլմ: