ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր շրջապատում հայտարարում է, թե ինքը Կոտայքի ապագա մարզպետի «լավագույն» եւ հավանական թեկնածուն է: Մեր տեղեկություններով՝ այս օրերին քաղաքապետն անգամ «ծանոթներ» է փնտրում ՀՀԿ «վերնախավի» հետ հանդիպելու եւ իր ցանկության մասին հայտնելու համար: Տեղեկություններ կան, որ Ա. Դանիելյանը այժմ ցանկանում է հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ դրա համար ամեն քայլի դիմում է, սակայն մինչեւ այսօր նրա ջանքերն ապարդյուն են անցել: Երեկ տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Արամ Դանիելյանի հետ: Վերջինս ասաց, թե իրականում ինքը նման ցանկություն չունի. «Ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, մեր մարզպետն աշխատում է, լավ էլ աշխատում է: Ես մարզպետի հավակնություն չունեմ»:




Լրահոս