ԵՄ-ն սատարում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին համաձայնությունները դրական ցուցանիշ են: Այս մասին, ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը:

Նրա խոսքով՝ Եվրամիությունը բարձր է գնահատում նման հանդիպումները:

«Եվրամիությունն ուրախ է, որ նման քայլեր են արվում ԼՂ-ում հակամարտության կարգավորման համար: Նշեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ակտիվ աշխատանքներ են տանում նախագահների հերթական հանդիպման կազմակերպման համար»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ մայիսի 16-ին Վիեննայում կայացել էր Սարգսյան-Ալիև հանդիպումը:




Լրահոս