Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Ինչպես փոխանցում է ԱՊԱ-ն, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ «Գերմանիայի խորհրդարանում ընդունված բանաձևը կողմնակալ է»:
«Պատմության կեղծումն ու քաղաքական նպատկաներով դրա օգտագործումն անընդունելի է»,- ասել է Գաջիևը:
Նա նաև նշել է, որ ընդունված բանաձևը «երկակի ստանդարտների» ակնհայտ օրինակ է: