Շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական անդորր:

Հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է հիմնականում հրաձգային զինատեսակներից` տեղ –տեղ կիրառելով նաև դիպուկահար հրացաններ:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել կրակի դադարեցման պայմանավորվածությանը և շարունակել վստահորեն իրականացնելմարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն




Լրահոս