Ակտոբեում ահաբեկչական սպառնալիքի բարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ահաբեկչական սպառնալիքի բարձր՝ «կարմիր» մակարդակ է հայտարարվել Ղազախստանի Ակտոբեր քաղաքում, փոխանցում է Vesti.ru-ն: Sms-հաղորդագրությունների միջոցով բնակիչները նախազգուշացում են ստանում այն մասին, որ քաղաքում հակաահաբեկչական օպերացիա է անցկացվում:

Տեղական հեռուստաալիքներով «վազող տող» է հեռարձակվում, որում քաղաքացիներին կոչ են անում մնալ փակ տարածություններում և սահմանափակել քաղաքում տեղաշարժը:

Հիշեցնենք, որ երեկ Ակտոբեում ավազակային հարձակում էր տեղի ունեցել: 6 մարդ էր սպանվել, տասնյակ վիրավորներ կան, նրանց թվում՝ զինծառայողներ: 4 հանցագործ է ոչնչացվել, ևս 7-ը ձերբակալվել են:

Ներկա պահին մյուս հանցագործների որոնողական աշխատանքներ են տարվում:




Լրահոս