Եգիպտոսի նախկին նախագահը լրտեսության համար ցմահ ազատազրկման է դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսի քրեական դատարանը երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ Քաթարի օգտին լրտեսության համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատարանի նիստը հեռարձակել է եգիպտական պետական հեռուստաալիքը: Եվս 6 դատապարտյալներ մահապատժի են դատապարտվել:

Լսումների սկզբում դատավորը հայտարարել է, որ գործի քննության ողջ ընթացքում կայացել է 99 նիստ, 48 ականտեսի են լսել, այդ թվում՝ բարձրաստիճան պետական պաշտոնյաների:

Այս դատավճիռը երկրի նախկին նախագահի նկատմամբ երրորդն է դարձել: Անցած տարվա հունիսի կեսերին Կահիրեի քրեական դատարանը Մուրսիի նկատմամբ մահացու դատավճիռ էր կայացրել 2011թ. հեղափոխության օրերին բանտից փախուստ կազմակերպելու համար:




Լրահոս