168.am-ը զրուցել է ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի նախկին համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի Հարավային Կովկասի հարցերով նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ:
«Եթե Սանկտ Պետերբուրգում համաձայնեցված դիրքորոշումները փոխվել են, ապա բանակցությունները շատ ավելի բարդ փուլում են»,- ասել է Բրայզան՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիտարկմանը, թե այս փուլում հետաքննությունների մեխանիզմների կիրառման անհրաժեշտություն չկա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի զինվորականների հետ հանդիպման ժամանակ դրական էր գնահատել հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում իր, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Նրա խոսքով, Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել միայն փուլային տարբերակով. «Ինչ վերաբերում է հայերի կողմից առաջ քաշված նախապայմանին՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների կիրառման հարցին, կարծում եմ, որ այս փուլում դրա անհրաժեշտությունը չկա: Նախևառաջ՝ այդպիսի մեխանիզմներ գոյություն չունեն: Մեզ ոչ ոք կոնկրետ չի ասում՝ ինչ են իրենցից ներկայացնելու այդ մեխանիզմները: Այս պարագայում այդ հարցն այսօր դիտարկելը սխալ կլիներ: Երկրորդը՝ ո՞րն է դրա իմաստը: Եթե այդպիսով նկատի ունեն՝ «սառեցնել» կոնֆլիկտը և շփման գծում հավելյալ այլ միջոցներ ընդունել, ապա Ադրբեջանը, իհարկե, չի գնա դրան»:
Բրայզան նշեց, որ Մինսկի խումբն ակնհայտորեն պետք է նստի նախագահ Ալիևի հետ և նրանից պարզաբանումներ պահանջի, քանի որ այն, ինչ հայտարարվեց ՌԴ նախագահ Պուտինի հետ նախագահների ամենավերջին հանդիպումից հետո, հետևյալն էր՝ նախագահները համաձայնել են զարգացնել այդ մեխանիզմները:
Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում: