Ռուսաստանում մորը, կնոջն ու 6 երեխաներին սպանած տղամարդը ցմահ ազատազրկման է դատապարտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիժնի Նովգորոդի մարզի դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել Օլեգ Բելովին, ով 2015թ. ամռանը սպանել է իր մորը, կնոջն ու 6 երեխաներին, փոխանցում է Lenta.ru-ն:

Դատարանին է ներկայացվել նաև Բելովի զոքանչի հայցը, որում պահանջվում է 5 միլիոն ռուբլի փոխհատուցում վճարել՝ բարոյական վնասի դիմաց: Փաստաբանները պնդել են, որ դատապարտվածն անմեղ է, սակայն վերջինս խնդրել է արդարացնել դատավճիռը:

Դատարանը հաստատել է, որ 2015թ. հուլիսի 26-ին Բելովը սպանել է իր կնոջն ու 6 երեխաներին: Փորձելով թաքցնել հանցանքի հետքերը՝ նա մասնատել է մարմիններն ու լցրել տոպրակների մեջ, որպեսզի թաղի: Մի քանի օր հետո տեղափոխվել է Գորոխովեց քաղաք, որտեղ էլ սպանել է մորը՝ վախենալով, որ վերջինս կբացահայտի հանցագործությունը:




Լրահոս