ՀԱՐՑ. Ավանդների ո՞ր տեսակը չի երաշխավորվում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, եւ, ընդհանրապես, ավանդատուները որտեղի՞ց կարող են անհրաժեշտ տեղեկություններ ստանալ իրենց ավանդների հատուցման մասին:
ՊԱՏԱՍԽԱՆ. Չեն երաշխավորվում այն ավանդները, որոնք՝
1. ճանաչվել են հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոց,
2. պատկանում են բանկի ղեկավարին եւ նրա ընտանիքի անդամներին,
3. պատկանում են բանկում նշանակալից մասնակցություն ունեցող անձին եւ նրա ընտանիքի անդամներին,
4. ներդրվել են ներդրման պահին բանկի սահմանած տոկոսադրույքը առնվազն 1.5 անգամ գերազանցող տոկոսադրույքով,
5. սեփականատերը հրաժարվել է իր մասի նկատմամբ սեփականության իրավունքից:
Քաղաքացիները տեղեկություններ կարող են ստանալ մամուլում եւ այլ հանրային լրատվամիջոցով, երբ հիմնադրամն ավանդները հատուցելու մասին որոշումը հրապարակում է: Այնուհետեւ մեկ ամսվա ընթացքում հրապարակում է լրացուցիչ հայտարարություն, որտեղ նշվում են մանրամասն տեղեկություններ հատուցման գործընթացի վերաբերյալ, այդ թվում՝ հատուցումը կատարող բանկի անվանումը, երաշխավորված ավանդը ստանալու կարգը, պայմանները, վայրը, եղանակները, ժամկետները:
հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Կառավարության՝ վերջերս կայացած նիստում հայտարարվել է, որ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում՝ ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60 հազար քաղաքացու վճարվել է շուրջ 10 միլիարդ դրամի փոխհատուցում: Մինչդեռ հատկապես ազատամարտիկների շրջանում շարունակվում է դժգոհությունների մեծ ալիքը նաեւ ավանդների հատուցման վերաբերյալ: